հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է Ռուսաստանի ՊՆ-ին երեկվա միջադեպի վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու և կեղծ ինֆորմացիա տարածելու համար

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է Ռուսաստանի ՊՆ-ին երեկվա միջադեպի վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու և կեղծ ինֆորմացիա տարածելու համար

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ռուսաստանի ՊՆ-ին երեկվա միջադեպի վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու ու կեղծ ինֆորմացիա տարածելու համար:

«Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը իրականացվել է մեր զինծառայողների, ոչ թե ռուս խաղաղապահների կողմից»,- դժգոհել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ ՛՛ադրբեջանական դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում՛՛՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում ՛՛փոխհրաձգություն է սկսվել՛՛։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը:

Հավելենք նաև, որ այսօր Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հաստատել է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա:

  • Կիսվել: