կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն Իրանի ԶՈւ ԳՇ պետին վստահեցրել է, որ իր երկիրը «չի ծրագրում գրավել հայկական հողը»

Ադրբեջանի ՊՆ-ն Իրանի ԶՈւ ԳՇ պետին վստահեցրել է, որ իր երկիրը «չի ծրագրում գրավել հայկական հողը»

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկու երկրների պատրաստակամությունն են հայտնել և ողջունել ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժությունների անցկացման գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին սրացմանը: Բաղերին կոչ է արել թուլացնել լարվածությունը, և այդ համատեքստում երկուստեք կարևորվել է կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։

Հասանովն ընդգծել է, որ ՛՛Բաքվի և Երևանի միջև խնդիրները կարող են կարգավորվել երկխոսության և բարեկամության միջոցով՛՛:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ՛՛չի ծրագրում գրավել հայկական հողը կամ ռազմական գործողություն սկսել հայկական տարածքները վերահսկողության տակ վերցնելու նպատալով՛՛:

  • Կիսվել: