չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Անգելոս Սիրիգոսը Flash 99.4, FM, Skai TV ռադիոյով տարածաշրջանային հարցերին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման փաստին (3:40 րոպեից սկսած)։

Ստորեւ ներկայացնում այդ հատվածը հայերեն թարգմանությամբ։

«Հունաստանը և Թուրքիան, ինչպես որ Հայաստանն ու Ադրբեջանը»

Անգելոս Սիրիգոս. - Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր անում «պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին», Ադրբեջանը կրկին արժանացավ Թուրքիայի լիակատար աջակցությանը:

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում: Հստակ է, որ ադրբեջանցինները՝ թուրքերի օգնությամբ, փորձում են հարձակվել և կտրել Հայատանի հարավային հատվածը՝ միանալով ադրբեջանական Նախիջևանին՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը այդ հարցում:

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան Հայաստանի դեմ:

Ադրբեջանցիները հարձակվում են հայերի վրա և միաժամանակ ասվում է, որ ամեն ինչ լավ է զարգանում, գնում ենք դեպի խաղաղության պայմանագիր:

Մենք չենք տեսնում միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում է»:

  • Կիսվել: