Ադրբեջանի օմբուդսմենը բողոքել է ՀՀ-ի ՄԻՊ-ից
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյե Միյատովիչին: Նամակում նա բողոքել է Հայաստանի օմբուդսմենից, հայտնում է АПА-ն:
Իր նամակում նա նշել է. ՛՛ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիա եւ անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում՝ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության եւ ճնշման ներքո՛՛: