Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներն անցնում են աշխատանքային մթնոլորտում. ճնշում չկա. Մհեր Գրիգորյան
Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները անցնցում են աշխատանքային մթնոլորտում, Ադրբեջանի կողմից որեւէ ճնշում չկա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպման ժամանակ հայտարարում, որ եթե Տավուշում սահմանազատում չանենք, պատերազմ կսկսվի, նա պատասխանեց. «Դուք հարցնում եք իմ վրա, ես էլ ասում եմ՝ իմ վրա սպառնալիք չկա»: