երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանի նախագահի օգնականն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնականն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ:

Ինչպես հայտնի է դարձել՝ կողմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են սահմանազատմանը, ինչպես նաև տրանսպորտային հարցերին:

Բացի այդ՝ մտքեր են փոխանակվել նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

 

  • Կիսվել: