ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չէ նյարդայնալ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չէ նյարդայնալ. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չէ նյարդայնալ, առավել ևս, երբ նա խոսում է ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին: Անկեղծ լինենք, այդ սկզբունքը մշտապես եղել է օրակարգային՝ ապրիլյան մարտական գործողությունները վկա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ 

«Ավելին՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, քարոզչական բնույթի վերլուծականները, Ադրբեջանի ուժային կառույցների ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող ռազմական փորձագետների ակտիվությունը մեզ հնարավորություն է տալիս առավել հստակ հասկանալու Ադրբեջանի պետական քաղաքականության վարքագծային փոփոխությունները:

Պետք է միայն ճիշտ հետևություններ անել, ճիշտ ժամանակին արձագանքել, որտեղ որ անհրաժեշտ լինի, մնացածը ժամանակի աղմուկի մեջ այդպես էլ կկորի»,- գրել է նա։ 

  • Կիսվել: