չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

՛՛Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի՛՛,-հավելել է նա։

 

 

  • Կիսվել: