երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Բաբայան

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Բաբայան

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու: Այս մասին Aysor.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքական թիմերը ոչինչ չունեն առաջարկելու, չգիտեն՝ ինչ առաջարկեն: ՀՀ քաղաքացին ասում է, մեզ այս իշխանությունը ձեռնտու է. դեռ խելքի չեն եկել: Ես այս իշխանությունների հետ կապված ոչ մի սպասումներ չունեմ:

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է: Ադրբեջանը որևէ փաստաթուղթ ՀՀ-ի հետ չի ստորագրելու, որովհետև ճանապարհի հետ կապված խնդիրն ունի: Ճանապարհն էլ Հայաստանը չի կարողանում տալ, որովհետև կողքի այլ երկիր դա համարում է իր երկրի կարմիր գիծը:

Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի: Պատերազմ չլինելու համար հզոր, պրոֆեսիոնալ բանակ է պետք: Բայց այսպես շարունակելու դեպքում կլինի նորից պատերազմ»:

Ըստ Բաբայանի՝ Հայաստանի իշխանությունն ինքն իրեն համոզել է, որ կարևորը պատերազմ չլինելն է՝ ինչ գին էլ որ դա պահանջի։

«Նիկոլ Փաշինյանն իրեն համոզել է, որ միակ ճիշտ ուղին այն է, որն ինքն է տեսնում։ Ես ասում եմ՝ հենց հիմա դու սխալվում ես, Նիկոլ Փաշինյան»,-նշել է նա:

  • Կիսվել: