երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ցանկացած էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ. իմքայլական պատգամավոր

Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ցանկացած էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ. իմքայլական պատգամավոր

Ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ցանկացած էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը Սյունիքում, որպեսզի հնարավորինս հստակ ընդգծի այն հանգամանքը, որ իրենց կողքին գտնվող որեւէ տարածքում հայերի գոյությունն անվտանգ չի լինի:

՛՛Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ Հայաստանի քաղաքացին իրեն ապահով զգա ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,-նշեց նա:

 

  • Կիսվել: