երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի հռետորաբանությունն այն է, որ Հայաստանը ինքնիշխան տարածք չունի․ Լինդսի Սնել

Ադրբեջանի հռետորաբանությունն այն է, որ Հայաստանը ինքնիշխան տարածք չունի․ Լինդսի Սնել

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական պաշտոնական քարոզչության հռետորաբանության վրա, որի մասին հայկական կողմը զգուշացնում է միջազգային հանրությանը։

«Ուշադրություն դարձրեք ադրբեջանական պետական ​​լրատվության այս հաղորդագրության ձևակերպմանը Ներքին Հանդում Հայաստանի դիրքորոշման մասին: Ադրբեջանական պաշտոնյաները և ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները ավելի ու ավելի են օգտագործում «şərti sərhəd» տերմինը, որը նշանակում է «պայմանական սահման:

Ադրբեջանի հռետորաբանությունն այն է, որ Հայաստանը ինքնիշխան տարածք չունի»,- գրել է  Սնելը։ 

 

  • Կիսվել: