հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իշխանության կողմից շտապողականություն եմ տեսնում․ Ռուստամյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իշխանության կողմից շտապողականություն եմ տեսնում․ Ռուստամյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը շտապողություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: 

Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 

«Շտապողականություն մեր կողմից տեսնում եմ»,–ասաց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը ցանկանում է այդ թուղթը, որպեսզի համայն հայությանը ցույց տա, որ ստացել են իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ դրանից հետո իշխանությունը կփորձի ճշտել նոր ընտրությունների գնալու ժամանակացույցը: 

«Եթե գա հերթական ընտրությունների ժամանակը, և դա տեղի ունեցած չլինի, ամբողջությամբ ձախողված է լինելու այս իշխանությունների թե՛ ներքին, թե արտաքին քաղաքականությունը»,-տեսակետ հայտնեց պատգամավորը:  

Պատգամավորը Ադրբեջանի կողմից չի տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն: Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցում շտապողականություն չեն ցուցաբերում, քանի որ համարում են, որ կարող են առանց այդ փաստաթղթի՝ ուժի կիրառման միջոցով ստանալ իրենց ուզածը։ 

 

  • Կիսվել: