շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի հետ հարաբերությունները թանկ են ՌԴ-ի համար․ Պեսկովը՝ Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում անցկացվող զորավարժությունների մասին

Ադրբեջանի հետ հարաբերությունները թանկ են ՌԴ-ի համար․ Պեսկովը՝ Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում անցկացվող զորավարժությունների մասին

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ադրբեջանի մասնկացությամբ Վրաստանում անցկացվող Agile Spirit 2021 զորավարժություններին։
 
Պեսկովը նշել է, որ Ադրբջանը գործընկեր երկիր է, որի հետ հարաբերությունները ՌԴ-ի համար թանկ են։
 
"Ադրբեջանը ինքնիշխան պետություն է, մենք գնահատում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները որևէ բան չնշանակեն ..․ այսինքն քողարկված որևէ գործողություններ մեր երկրի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ, այդ սցենարները գրվում են ՆԱՏՕ-ում, իսկ մենք գիտենք, որ այդ դաշինքում չեն թաքցնում, թե ով է իրենց թիվ մեկ հակառակորդը", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։ 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: