շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են, բայց նաև ասել ենք, որ մենք ունենք կարմիր գծեր. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են, բայց նաև ասել ենք, որ մենք ունենք կարմիր գծեր. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը

Հարցին՝ դա վերաբերում է նաեւ ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի՞ն, նա պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի: Մենք ասել ենք, որ մենք ունենք կարմիր գծեր եւ դրա մասին հայտնել ենք»:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել»:

Հարությունյանը հրաժարվեց պատասխանել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը վերաբերող հարցին:

  • Կիսվել: