կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, թե Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Դատախազությունից հայտնել են, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ․ ադրբեջանցիների դեմ հանցագործությունների համար:

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

  • Կիսվել: