շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից․ Ալիև

Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո ադրբեջանցի նախարարն իրեն ՛՛խոստումնալից տեղեկատվություն՛՛ է տվել:

Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր: Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից՝ կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից՛՛՞

Նա նաև հավելել է, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

՛՛Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: