երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե ներողություն խնդրեն անցյալի վայրագությունների համար»․ Հաջիև

«Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե ներողություն խնդրեն անցյալի վայրագությունների համար»․ Հաջիև

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ խմբ․) անցյալում տեղի ունեցած  «վայրագությունների» (չակերտները՝ խմբ․) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն ու Արցախում բնակչության հումանիտար ծանր վիճակին՝ նա հայտարարել է, թե իբր Բաքվի հասցեին «չհիմնավորված» (չակերտները՝ խմբ․) մեղադրանքներ են հնչում և որ որևէ «շրջափակում չկա» (չակերտները՝ խմբ․):

«Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ (Ակնա)-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու «ղարաբաղյան տարածաշրջան» (չակերտները՝ խմբ․ Արցախի Հանրապետություն), քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն:

Ներկայում Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը շահագործվում է և գործում։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն ավտոշարասյուններ է անցկացնում այս ճանապարհով։

Բայց մենք առաջարկում ենք բացել Աղդամ (Ակնա)-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը։ Դա կապահովի ինտեգրումը, Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի Խանքենդի (Ստեփանակերտ) և անմիջական կապ ղարաբաղցի հայերի հետ, որոնք իրենց հերթին հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ», - ասել է Հաջիևը:

  • Կիսվել: