կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի ձմեռային հակահարվածը ձախողվեց. Կազիմիրովը հիշել է ղարաբաղյան բանակցությունների նրբությունները

Ադրբեջանի ձմեռային հակահարվածը ձախողվեց. Կազիմիրովը հիշել է ղարաբաղյան բանակցությունների նրբությունները

Այսօր Երևանում տեղի ունեցած Լազարևյան ակումբի նիստում 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հիշել է բանակցությունների ընթացքը և հայտարարել, որ հակամարտությունը ուժով լուծելը հանգեցրել է ԽՍՀՄ-ում առաջին զինված հակամարտությանը հայերի ու ադրբեջանցիների միջև մոտ 3 տարի։

Նա հիշեցրեց նաև, որ 1994 և 1995 թվականներին Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի բանակցությունների արդյունքում գրանցվեց հրադադար ու համաձայնություն կայացավ կողմերի միջև դադարեցնել կրակը:

«Իսկ ահա 23 տարի բանակցություններն առանց Լեռնային Ղարաբաղի չտվեցին ոչ մի համաձայնագիր»,-ասել է Կազիմիրովը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածությունը նվազ, բայց պահպանվում է: 2019-ի մայիսին, Կազիմիրովի խոսքով, լրացել է հրադադարի կնքման 25 տարին և այն թեթևացրել է երկու ժողովուրդների կյանքը, հատկապես Լեռնային Ղարաբաղում ապրողների, սակայն տարիների ընթացքում մոռացվում է ինչը և ինչպես են դրան հասել։

Նա հիշել է, որ հաղթահարելով հակամարտության կողմերի համառությունը՝ Ռուսաստանը երբեմն գնում էր քայլերի, որոնք հայտնի չէին համաձայնությունների կնքման միջազգային պրակտիկայում։ Նախկին համանախագահի խոսքով, ռազմական գործողությունների դադարելուն հաջողվել է հասնել 3 փուլով, որը «հասկացված չէ շատ լրագրողների կողմից»։

Առաջինը, ըստ նրա, ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունն էր, որոնցում ասվում էր հրադադարի անհապաղ հաստատման ու դրա ամրապնդման մասին, երկրորդը Բիշքեկի արձանագրություններն են եղել, երբ հակամարտության մասնակիցների մոտ գերակայում էր խնդրի ռազմական լուծումը:

«Այս փուլում պետք էր ժողովուրդների համար բացել խաղաղ հեռանկարը։ Այդ ժամանակ ադրբեջանցիները, որոնք փորձում էին հասնել հակամարտության ռազմական լուծման, հայտնվեցին հիմար վիճակում։ Ձմեռային հակահարվածը ձախողվեց»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ արդյունքում Գուլիևը ստորագրել է Բիշքեկի արձանագրությունները։

Ինչ վերաբերում է երրորդ փուլին, ապա ըստ դիվանագետի, այդ ժամանակ էր, որ վերջապես կայացավ կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձգձգվեց մի քանի օր Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։

«Մայիսի 9-ին Բաքվում հաջողվեց կազմել համաձայնության նախագիծ, որն ուղարկվեց Լեռնային Ղարաբաղ, Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հեյդար Ալիևը հանձնարարեց կնքել հրադադարը՝ ո՞ւմ հետ, Լեռնային Ղարաբաղի հետ։ Միայն փաստաթղթի ստորագրումից հետո Հեյդարը սկսեց տանջել ինձ՝ թե եկեք հասնենք նաև Հայաստանի ստորագրմանը։ Մենք էլ էինք դրանում հետաքրքրված՝ որպես միջնորդներ, որ Հայաստանն էլ միանար, բայց վստահ չէինք, որ կհաջողվի դրան հասնել: Սակայն հենց երեկոյան մեզ հաջողվեց Հայաստանից փաստաթուղթը ստորագրելու համաձայնություն ստանա»,-հիշել է ռուս դիվանագետը:

  • Կիսվել: