հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն անօրինական են․ «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն անօրինական են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ Արցախյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել էին Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Փաստաթղթի ընդունումն այն ժամանակ եւս հնարավոր էր դարձել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որով կոպտորեն խախտեց 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը եւ դրան հաջորդած պայմանավորվածությունները։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ Ադրբեջանի հակաիրավական գործողությունները հանցագործություններ են, որոնք ենթակա են միջազգային իրավական պատասխանատվության։ Այսինքն՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: