կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ» է որակել ՀՀ-ում Ֆրանսիայի ԱԳ նախարարի ներկայացրած մոտեցումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ» է որակել ՀՀ-ում Ֆրանսիայի ԱԳ նախարարի ներկայացրած մոտեցումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին՝ հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն և անընդունելի պահանջներ» է հնչեցրել: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների» համար և ափսոսանք է հայտնել, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը ձգտող կողմ, 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին»։

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: