Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի ելույթին
Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի կանոնադրությանը փորձ էր՝ օգտագործելու այդ ինստիտուտներն «իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն նվիրված արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը։
«Ադրբեջանական կողմը շարունակելու է ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար անպատժելիությունը դադարեցնելու, օրենքի գերակայությանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանն ու շարունակմանը»,-ասել է նա։