շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ»․ Այխան Հաջիզադե

«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ»․ Այխան Հաջիզադե

Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում իր տարածքում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ ու վարում է կեղծավոր քաղաքականություն», - հայտարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ ի պատասխան Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին հրապարակած հայտարարության։

Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը «բարոյական իրավունք չունի խոսելու հարկադրված տեղահանվածների եւ փախստականների իրավունքների մասին Ադրբեջանի կողմից իր հայրենի հողերի ազատագրումից հետո»։ Հաջիզադեից թարգմանաբար սա նշանակում է, որ Բաքուն չի պատարստվում քննարկել 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքների ու գյուղերի հայ փախստականների հարցը, հավանաբար նկատի ունենալով, որ ադրբեջանցիների համար «հայրենի հողն» ավելի հայրենի է։ Ադրբեջանից հայ փախստականների հարցը Բաքվում լիովին անտեսում են։

  • Կիսվել: