շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Բորելի հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Բորելի հայտարարության կապակցությամբ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հիմնված է հայկական կողմի «կեղծ քարոզչության և քաղաքական մանիպուլյացիաների» վրա:

Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Բորելի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ արված հայտարարության: «Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանակցություններին, Հայաստանի հետ խաղաղության գործընթացին: Այնուամենայնիվ, ափսոսանք է առաջացնում ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի՝ հուլիսի 26-ի հայտարարությամբ ցուցաբերած մոտեցումը տարածաշրջանում տիրող իրավիճակին, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական մանիպուլյացիաների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «միանգամայն ոչ ճիշտ մոտեցում է» արհամարհելը 44-օրյա պատերազմից հետո հայկական զորքերի ոչ լիարժեք դուրսբերումը «Ադրբեջանի տարածքից», ադրբեջանական կողմի բողոքները «Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ Հայաստանի անօրինական գործողությունների դեմ», «Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական հարստությունները դուրս բերելը»: «Ակնհայտ է նաև այն, որ Միջազգային դատարանի հայտնի որոշումների ոչ ճշգրիտ մեկնաբանությունները որևէ արդյունքի չեն հանգեցնում: Հուլիսի 6-ի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի իրավունքը իր սահմանների վրա վերահսկողության վրա և ապացուցում է Հայաստանի չհիմնավորված պահանջները՝ «Լաչինի սահմանային անցակետի չեզոքացման վերաբերյալ, ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից սեփական անվտանգության պաշտպանությունը լեգիտիմ միջոցառում է»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: