հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք․ Աբովյան

Ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք․ Աբովյան

Ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք։ Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա, մասնավորապես, հայտնում է․

«Ինչպես և կանխատեսում էինք, ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք։ Ռուսաստանի ծիրան-գեյթը, Բեռլինում այսօր այրված ՀՀ դեսպանատան մեքենան, Վրաստանի իշխանություններին ակնհայտ շանտաժի ենթարկելը և տասնյակ սադրանքներ հայերի նկատմամբ տարբեր երկրներում։

Այս իրադարձությունների շղթան միամիտ չէ, այլ ադրբեջանցիների կողմից շատ հստակ և հաշվարկված քայլեր են, որոնք հետապնդում են արցախյան հակամարտության շուրջ հանրային աղմուկի բարձրացում տարբեր երկրներում։

Այս տեխնոլոգիան առհասարակ կիրառվում է, երբ սրացման հեղինակները (մեր պարագայում՝ Ադրբեջանի ղեկավարությունը) նախապատրասվում է դիմել ինչ-որ լուրջ հարձակողական քայլերի, այս ագրեսիվ աղմուկով փորձել նախօրոք նախապատրաստել հանրային կարծիքը տարբեր երկրներում։

Հաշվի առնելով ադրբեջանցիների գործողությունների տրամաբանությունը ներքին,արտաքին,ռազմական և դիվանագիտական ճակատներում՝ կարելի է միանշանակ կարծիք հայտնել, որ ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների:

Զգոնություն մեզ...»:

  • Կիսվել: