ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիները լիբանանահայ գերուն ստիպել են ներկայանալ որպես զինյալ ահաբեկիչ (տեսանյութ)

Ադրբեջանցիները լիբանանահայ գերուն ստիպել են ներկայանալ որպես զինյալ ահաբեկիչ (տեսանյութ)

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է լիբանանահայ գերի Վիգեն Ուլջեքջյանը: Հարցազրույցում նրան ներկայացրել են որպես զինյալ ահաբեկիչ, որ իբր 2500 դոլարով հայերի կողմից  կռվել է Ադրբեջանի դեմ:

Ակնհայտ է, որ հայ տղամարդը նման տեղեկություններ է հաղորդել ճնշման տակ: Ադրբեջանը շահարկել է Վիգեն Ուլջեքջյանի մերձավորարեւելյան ծագումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի քաղաքացիներ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Ուլջեքջյանը, որ Լիբանանից եկել էին բնակվելու Արցախում, նոյեմբերի 10-ին գերեվարվել են Բերձորի ճանապարհին:

  • Կիսվել: