շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի (Şükür Nəriman oğlu Həmidov) սպանվելու լուրը։ Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։ Ըստ Razm.info-ի՝ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։ 

Գրառումներում նշվում է, որ Համիդովը սպանվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։

Նշենք, որ Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։ Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։

 

  • Կիսվել: