երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցիներն առանց մի կրшկnցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից. Սեֆիլյան

Ադրբեջանցիներն առանց մի կրшկnցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից. Սեֆիլյան

Մենք ստիպված ենք քաղաքական Սարդարապատ կազմակերպելով, ինքնակազմակերպվելով ձևավորել ՛՛Ազգ-բանակ՛՛ միություն: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վաղը՝ մայիսի 8-ը, բոլորիս համար միշտ եղել է նշանակալից օր, սակայն մեր սիրելի քաղաքը գերված վիճակում է։

Մենք վստահ ենք, որ մեր ձևավորելիք «Ազգ-բանակով» Ադրբեջանին պարտադրելու ենք, ինչպես իրենք մեզ պարտադրեցին, առանց կրшկnցի դուրս գալ այդ շրջաններից։

Նրանք առանց մի կրшկnցի ոչ միայն Շուշիից են դուրս գալու, այլև Գանձակից ու Նախիջևանից։ Մեր սիրելի քաղաքաները հետ ենք բերելու առանց մեծ ճիգեր թափելու՛՛:

  • Կիսվել: