երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ադրբեջանցին եկել ու տեսել է՝ այդտեղ մարդ չկա ու հասել է Տեղ գյուղի սահման. Մանուկյան

Ադրբեջանցին եկել ու տեսել է՝ այդտեղ մարդ չկա ու հասել է Տեղ գյուղի սահման. Մանուկյան

Հայաստանում իշխանություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:

Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել սահմանին. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահները:

Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այդ կետերում նստեն: Իսկ ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական եւ տարածքներ, եւ հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Ուղեղ ունեցող  երկրի ղեկավար լինելու դեպքում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:

Մարդը բերել թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է  ինչ-որ հարցերում համաձայնության գա՞: Ցավոք սրտի երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:

  • Կիսվել: