հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանցի պատգամավորներն ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Հայրապետյան

Ադրբեջանցի պատգամավորներն ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Հայրապետյան

Երեկ Ադրբեջանի խորհրադարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

՛՛Ադրբեջանցի պատգամավորները իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես 《պատմական ադրբեջանական հող》։

《Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում》։

Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ 《այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը》։

Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: