հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանցի «լրագրողների» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցի «լրագրողների» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։

Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից»,- նշել է նա։

  • Կիսվել: