Ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկությունը», թե «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է․ Ոսկանյան
Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»,- գրել է նա։



