շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը մեկնաբանել է Սումգայիթյան ոճրագործության մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանական կողմը մեկնաբանել է Սումգայիթյան ոճրագործության մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

՛՛Սումգայիթյան իրադարձությունների կապակցությամբ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից առաջադրված մեղադրանքները ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլև պատմական փաստերի խեղաթյուրում են և կեղծիք՛՛: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության Սումգայիթյան ոճրագործության մասին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Սումգայիթյան ոճրագործության մեղքը բարդել է հայկական կողմի վրա՝ նշելով, որ համապատասխան դեպքերը նախապես ծրագրված են եղել ԽՍՀՄ ղեկավարության ու Հայաստանի կողմից:

՛՛Այս հայտարարությունը Հայաստանի փորձն է՝ կոծկելու անցյալ դարի 80-ական թվականների վերջին սկսված բռնի գործողությունները՝ ուղղված Ադրբեջանի նկատմամբ անհիմն և անօրինական ՛՛տարածքային պահանջներ՛՛ ներկայացնելուն, Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության ՛՛զանգվածային տեղահանմանը՛՛, ադրբեջանական ժողովրդի դեմ ՛՛ահաբեկչությանը՛՛, ՛՛էթնիկ հողի վրա սադրանքներին՛՛ և ՛՛ռազմական ուժի կիրառմանը՛՛ (չակերտները-խմբ).՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Հաջիզադեն ընդգծել է, որ ՛՛ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել տեղի ունեցածի փաստով, որի արդյունքում պարզվել են անկարգություններին մասնակցած կատարողներն ու անձինք՛՛:

՛՛Այն փաստը, որ միջադեպի զոհերի թվում եղել են 6 ադրբեջանցիներ, ապացուցում է, որ այդ անկարգությունները չեն իրականացվել ադրբեջանական բնակչության կողմից՛՛,-հավելել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր. ՛՛Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու Սումգայիթի նման ոճրագործությունների կրկնությունը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: