երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը

Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը

Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու վերաբերյալ։

«Հայկական կողմի առաջարկը, որի որոշ մանրամասներ արդեն հայտնի են, վերաբերում է Զանգեզուրի միջանցքով ապրանքների տեղափոխման համար պարզեցված մաքսային և սահմանային ռեժիմի ներդրմանը։ Սա նշանակում է, որ փոխադրվող ապրանքների մասին տեղեկատվությունը կողմերի միջև նախապես կփոխանցվի էլեկտրոնային համակարգի միջոցով, որը կապահովի դրանց անխոչընդոտ տեղափոխումը»,-գրել է «Հաքքին.ազ»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին»։

Հունվարի 8-ին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ևս հայտարարել էր. «Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային ընթացակարգերի պարզեցում, այնպես էլ բեռների ապահովության հավելյալ մեխանիզմներ»։

  • Կիսվել: