շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը հակված է եռակողմ հայտարարության կատարմանը. Իրանի ԱԳ նախարար

Ադրբեջանական կողմը հակված է եռակողմ հայտարարության կատարմանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին նա ասել է Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում իր ելույթի ժամանակ, տեղեկացնում է IRNA-ն։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ինքը համոզվել է, որ ադրբեջանական կողմը հակված է եռակողմ հայտարարության կատարմանը:

Աբդոլլահիանը հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է հաղորդակցությունների եւ տրանսպորտային ուղիների բացմանը, ինչն արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ: ՛՛Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այդ նպատակի, ներուժի իրականացման համար՛՛,-ասել է նա։

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։

 

  • Կիսվել: