երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է․ ԱԽ քարտուղարը՝ Տեղ գյուղի դեպքերի մասին

Ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է․ ԱԽ քարտուղարը՝ Տեղ գյուղի դեպքերի մասին

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքով. Տեսանյութի մեջ երեւում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետեւ ադրբեջանցիներն առաջինը կրակում են եւ էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը նշում են, որ այդ միջադեպը եւ զոհերը կարող էին չլինել:

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի եւ այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրմաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:

Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջինն շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: