շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ադրբեջանական խավիարն այլևս ուժ չունի. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ, իսկ ՌԴ-ն և Թուրքիան աջակցել են Բաքվին

Ադրբեջանական խավիարն այլևս ուժ չունի. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ, իսկ ՌԴ-ն և Թուրքիան աջակցել են Բաքվին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում արդեն երկրորդ բանաձևն է ընդունվել Ադրբեջանի դեմ: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Վեհաժողովը «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների ու լրագրողների անվտանգության» մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ ռեպրեսիաները, ապահովել ԶԼՄ-ների ու խոսքի ազատությունը։

Factor.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին էլ ԵԽԽՎ-ն «Քաղբանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում» բանաձև է ընդունել, որը  կազմվել է իսլանդացի պատգամավոր Թորիլդ Սուննա Էվարսդոտիրի զեկույցի հիման վրա։ Բանաձևի քննարկումը բավական բուռն է անցել, հայ պատվիրակներից բացի՝ ելույթներով հանդես են եկել նաև եվրոպացի պատվիրակներ, որոնք հիմնականում սատարել են զեկույցը: Մասնավորապես, ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնեն նշել է, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումները, ինչն անընդունելի է: Բացի այդ՝ իրավապաշտպանների, ակտիվիստների գործունեությունը շատ դեպքերում բերում է նրան, որ վերջինները հայտվում են բանտերում։ Ֆուրեն նաև նշել է, որ Ադրբեջանի դատաիրավական համակարգում կատարվող որոշ փոփոխությունները բավարար չեն, քանի որ գործադիր մարմնի միջամտությունը դատաիրավական համակարգում խաթարում է դատավորների անկախությունը՝ բերելով իշխանությունից կախվածության։ Զեկույցի հեղինակ Էվարսդոտիրն էլ նշել է, որ քաղբանտարկյալների հարցի՝ լուծում չստանալը վտանգի տակ է դնում Եվրոպայի խորհրդինի Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը:

«Մեզանից ոչ ոք դա չի ուզում։ Ադրբեջանն իր տեղն ունի Եվրոպայի խորհրդում։ Բայց այս երկիրը պիտի հարգանքով վերաբերվի իր միջազգային պարտավորություններին»,- ասել է նա։

Ադրբեջանցի պատվիրակները բավական բուռն են արձագանքել ելույթներին ու Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին: Մասնավորապես, ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավար Սամեդ Սեիդովը զեկուցողին մեղադրել  է կողմնակալության ու ՄԻԵԴ-ի որոշումներն ազատ մեկնաբանելու, նաև փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «միջամտելու» մեջ՝ արդեն իսկ կասկածի տակ դնելով դրանց «ժողովրդավարական լինելը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: