հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է. Մարուքյան

Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում գրել է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը՝ Մարուքյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում՛՛:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։

 

 

  • Կիսվել: