ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջան ուղարկած Թուրքիայի 4000 ահաբեկիչներից վերադարձել են միայն 300-ը. փորձագետ

Ադրբեջան ուղարկած Թուրքիայի 4000 ահաբեկիչներից վերադարձել են միայն 300-ը. փորձագետ

ԼՂ հակամարտության մեջ Թուրքայի ներգրավումը ոսկե տոմս էր Էրդողանի համար: Նրան պետք էր պատերազմ, որում կհաղթեր: Ոսկե տոմս էր, երբ Ադրբեջանը Թուրքային օգնության կանչեց վերջին պատերազմում: Ոսկե տոմս էր նաև գումարների լվացման համար՝ զենք վաճառելու միջոցով: Այս մասին հայ-ամրիկյան ֆորումի ժամանակ հայտարարեց Թուրքիայից փորձագետ Արիս Նալչին:

Փորձագետի խոսքերով, Թուրքիան սրանով նաև ցույց է տալիս, որ կարող է զենք վաճառել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի կամ Իսրայելի փոխարեն և որ կարող են արհամարհել միջազգային իրավունքը, ամեն ինչ՝ խթանելով իրենց տնտեսությունը միլիոնավոր դոլարների զենք վաճառելու միջոցով. «Մենք նաև չպետք է մոռանանք այն մասին, որ Թուրքիան միջնորդ հանդիսացավ վարձկանների տեղափոխման համար:

Պետք է նշել, որ Ադրբեջան է ուղարկվել 2300-4000 անձ: Թուրքական մամուլից կարող եմ ասել, որ միայն 300 անձ են վերադարձել: Մնացածը կամ անհետ կորած են, կամ պահանջում են այն գումարը, որն իրենց խոստացել է Թուրքիան: Այս մարդիկ քաոս են ստեղծելու նաև Հարավային Կովկասում»:

Նալչին նշեց, որ Էրդողանն այսօր կորցնում է իր իշխանությունը: Նա նախագահ է ընտրվել 51 տոկոսով, իսկ այսօր արդեն 35 տոկոս չի կարող հավաքել առանց իր ալյանսի, որը թուրքական ազգայնական շարժման հետ է. «Երբ պարտվում ես, քեզ պատերազմ է պետք, որպեսզի հասարակությունը հավատա, որ դու կարող ես կառավարել»:

  • Կիսվել: