Ադրբեջան-ՀՀ հռչակագրի ստորագրումը ադրբեջանական խիզախ և տոկուն ժողովրդի նվիրական ձգտումների իրականացման վառ վկայությունն է. Ուզբեկստանի նախագահ
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը ադրբեջանական խիզախ և տոկուն ժողովրդի նվիրական ձգտումների իրականացման վառ վկայությունն է: Այս մասին Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա հավելել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը թույլ կտա լիովին բացահայտել տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցության հսկայական ներուժը:


