կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն է. Ալիև

Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցության սահմանների եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն էր»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է. «2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկամսյա ժամկետով առաքելության ժամանակավոր ներկայությանը, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն երբ առաքելությունը երկարաձգվեց, Ադրբեջանին դրա մասին չծանուցեցին և նրա հետ չխորհրդակցեցին: Ներկայում առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում»,- նշել է նա։

Ալիևը դժգոհություն է հայտնել առաքելության անդամների պահվածքից՝ այն «հեռադիտակային ​​դիվանագիտություն» անվանելով:

Նա հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրամիության հետ իր շփումներում։

 

  • Կիսվել: