երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Ալեն Սիմոնյան

Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի. Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երեւանում, առաջարկվող փաստաթուղթը Երեւանի կոզղմից չստորագրվեց, եւ հաշվի առնելով, որ այժմ քննարկումներ են գնում այդ փաստաթղթի շուրջ, արձագանքները հիմնականում յդ փաստաթղթի ձեւակերպումների վերաբերյալ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես արձանագրեցի, որ կա խնդիր, ինձ երկրորդեց նաև Ստանիսլավ Զասը, որը դեռ զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բոլոր  այդ արձնագրումները հաշվի կառնվեն այն փաստաթղթի փոփոխություններում, որը հետագայում կդրվի սեղանին, որ քննարկվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ մինչեւ ՀԱՊԿ հաջորդ նիստը այդ փաստաթուղթը կլինի սեղանին:

Անդրադառնալով նրան, որ կիրակի ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, հետո հայտարարվեց, որ հնարավոր է մինի մաքսակետեր, հենակետեր տեղադրվեն այնտեղ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն: Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսկան խաղաղապահների պատասխանատվության գոտի է»:

Հարցին՝ ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահների՞ն՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեր բոլոր հարցերի պատասխանը կա: Ինչ վերաբերում է Արցախին թողնելուն, կարծում եմ՝ այն բոլոր քայլերը, որ մինչ օրս արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»:

Հիշեցնենք, որ հայկական կողմը նոյեմբերին Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել էր ստորագրել ռազմական դաշինքի խորհրդի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը։ Երևանը պարզաբանել էր, որ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով է հրաժարվել ստորագրել փաստաթղթերը, դրանք ուղարկվել են լրամշակման։

  • Կիսվել: