ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱԱԾ-ից պատասխանում են՝ չունենք օտարերկրյա գործակալներ. Առաքելյան

ԱԱԾ-ից պատասխանում են՝ չունենք օտարերկրյա գործակալներ. Առաքելյան

ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

՛՛Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։

Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։

Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում։

Թերևս, երկուսն էլ․․․՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: