հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է. Իոաննիսյան

ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է. Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի նոր անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կարծիքին այն մասին, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Նա ասաց, որ երևույթը deep state (խորքային պետություն) է կոչվում, և ինքը ևս տեսնում է դիմադրություն հեղափոխությանը. «Օրինակ՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է»։

Ըստ Իոաննիսյանի՝ պետական կառավարման համակարգում շատերը կան, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Նրա խոսքով՝ ովքեր կոմֆորտի գոտում են, ցանկանում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։

Իոաննիսյանը, մասնավորապես, նշեց. «Այս առումով շատ  հասկանալի է այդ մարդկանց մոտեցումը։ Նրանք ժողովրդավարական փոփոխություններ չեն ուզում, խաղի կանոնների փոփոխություններ չեն ուզում, որովհետև փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, հնարավոր է, այլևս պետք չլինեն»:

Ըստ նրա՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ մասնագիտացել են ընդդիմությանը հետապնդելու գործում, ժողովրդավարության պայմաններում մնալու են անգործ։ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրավապահ համակարգի բոլոր օղակներում բարեփոխումներ են անհրաժեշտ, ինչպես, օրինակ, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, որպեսզի փոխվի համակարգերի տրամաբանությունը:

  • Կիսվել: