88-ից որևէ որոշում առանց ինձ չի կայացվել. Քոչարյանը ելույթ ունեցավ
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու հարցը:
Նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ անբաստանյալ՝ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա մասնավորապես ասաց, որ "մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ինքը ղեկավար է եղել": "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմում ղեկավարել եմ երկիրը։ Այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել երկրի հռչակագիրը և 88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանձ ինձ չի կայացվե",- նշեց նա:
Անրադառնալով դատական նիստի ժամանակ ներկաներից մեկի իր հասցեին հնչեցրած մեղադրանքին առ այն, որ երկու տարի առաջ ինֆարկտից մահացած իր կնոջ մահվան մեջ ինքն է մեղավոր, Քոչարյանը կոչ արեց նրան համբերատար լսել իրեն։ "Ես չէի խոսի, եթե չհնչեր այդ հայտարարությունը, թե ես վտանգ եմ նեկայացնում պետականության համար: Ես նաև երկրորդ նախագահն եմ: Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել: Ասեմ, որ մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքում: Այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, ինչը մինչ այսօր մնացել է, չի փոխվել: Հիմա, եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք",- ասաց Քոչարյանը:
Արդյունքում դատավորը թույլ տվեց Քոչարյանին շարունակել խոսքը։