երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
500-ից ավելի մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում, անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում է․ վարչապետ

500-ից ավելի մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում, անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում է․ վարչապետ

Անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Այս մասին իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով դժվար ու ծանր է ներակայացնել, բայց մյուս կողմից գիտեմ, որ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, դրա համար ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար»:

«Մի կողմից տեղի է ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումը, մյուս կողմից կատարվում է Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչումը:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում:

Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը բավականին ժամանակատար է, բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել է ու հարազատներին է հանձնվել 135 մարմին: Այս գործընթացը կշարունակվի:

Ցավում եմ շատ ու ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այդպես խոսում եմ, սակայն ստիպված եմ, քանի որ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների»,-ասաց նա:

  • Կիսվել: