երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
44-օրյա պատերազմի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական, լիարժեք քննության. Փաշինյան

44-օրյա պատերազմի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական, լիարժեք քննության. Փաշինյան

44-օրյա պատերազմի հանգամանքները, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական, լիարժեք քննության: Ամեն ինչը: Եվ ուզում եմ, որ սա լինի մեր պարտավորությունը՝ նախընտրական, թե ինչ, բայց մենք ընդունում ենք այդ օրակարգը՝ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Նրա խոսքով՝ պետք է հարցաքննվեն բոլոր նրանք, ում հարցաքննության անհրաժեշտությունը կա: «Վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ով անհրաժեշտ է՝ պետք է հարցաքննվի: Ես պատրաստ եմ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքը:

«Կարևոր է՝ ինչ ֆորմատով, բայց կարևոր է նաև մթնոլորտը: Պատկերացնո՞ւմ եք՝ նոյեմբերին մենք որոշեինք, որ քաղաքական ուժերից ձևավորվում է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: Բազմաթիվ հանգամանքներ, որ այս ամբիոնից հանգամանքների բերումով բացահայտեցի, չէին բացահայտվի»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: