կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունների հրապարակումից հետո  կարող են փակել այն բոլոր թեմաները, որոնք առաջացել են․ Պատգամավոր

44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունների հրապարակումից հետո կարող են փակել այն բոլոր թեմաները, որոնք առաջացել են․ Պատգամավոր

Անհրաժեշտություն կա, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուններն ու ազգանունները հարապարկվեն, որը կարող է փակել զոհերի թվի վերաբերյալ բոլոր թեմաները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, կարևոր ուղղություններից մեկը համակարգերի իմունիտետն է, կենսունակությունն է, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում վերականգնման անհրաժեշտ ժամանակահատված չի անցել։ Ցավալիորեն այսօր առկա ադրբեջանական սպառնալիքներին նաև անուղղակի կերպով գումարվում են մեր մեծ ռեգիոնում տեղի ունեցող գործընթացները։ Դեռ չեմ խոսում հնարավոր պայթյունների մասին, որոնք բավական կծանրացնեն ստեղծված իրավիճակը և ևս մեկ անգամ կփոխեն իրերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում։

Սրա համատեքստում ուզում եմ անդրադառնալ երեկ արծարծված զոհերի թվի հարցին, որն անընդհատ շրջանառվում էր։ Իրականում ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 75 զոհ, և ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան պատերազմի զոհերի անուններն ու ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են։ Ներկայում իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ են տարբեր թվեր շրջանառվում։ Իրականության մեջ այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, դրա տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը այնքան ժամանակ դեռևս հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Այս թեմայի հետ կապված մենք վերջնական արդյունք կունենանք այն ժամանակ, երբ 44-օրդ պատերազմի զոհերի անուններն ու ազգանուններն ամբողջությամբ կհարապարակվեն։ Այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Աբրահամյանը։

  • Կիսվել: