հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
416 հազար աշխատավարձով պաշտոնյան դիզել է 14,5 մլն դոլար ունեցվածք․ Նա պատժվելու է․ Արեն Մկրտչյան

416 հազար աշխատավարձով պաշտոնյան դիզել է 14,5 մլն դոլար ունեցվածք․ Նա պատժվելու է․ Արեն Մկրտչյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը նոր հորիզոններ է բացում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այսօր Ազգային ժողովում նախագծի և կից ներկայացված փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա բերեց օրինակ․ «2017 թվականին 11 ամիս շարունակ լրագրողական հետաքննություն է արվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գույքի ու ունեցվածքի հետ կապված, որի հայտարարագրված աշխատավարձը կազմել է ընդամենը 416 հազար դրամ։ Հետաքննության արդյունքները ներկայացվել են հանրությանը։ Արդյունքում պարզվել է, որ այդ պաշտոնյան Երևանի թաղամասերից մեկում ունի դղյակ՝ 3 մլն դրամ արժողությամբ, 72-ամյա թոշակառու մոր անունով ունի 3 դղյակ՝ 5,5 մլն ոլար արժեքով, հորաքրոջ որդու անունով եռահարկ առևտրի կենտրոն՝ 2 մլն դոլար արժեքով, բազմաբնակարան նորակառույց շենք՝ ընկերոջ կնոջ քրոջ անունով։ Ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 14,5 մլն դոլար։ 416 հազար դրամ աշխատավարձով 14,5 մլն դոլար ունեցվածք ունենալու համար պահանջվում է 1408 տարի։ այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ․ թ․ 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնում»։ Նա չբացառեց, որ տվյալ պաշտոնյայի տվյալները հավաքագրված լինել իրավապահ կառույցներից մեկում ու «համակարգից դուրս շպրտվածների ձեռքով հետքերը թաքցված լինեն»։ Պատգամավորը ընդգծեց, որ օրենքի ընդունումից հետո նշված պաշտոնյան պետք է պատասխան տա՝ որտեղից իրեն այդքան ունեցվածք։ «Հիմա աղմկում են ժամավճարով որոշ քաղաքական գործիչներ ու տառավճարով ֆեյք աշխատողներ, որոնք վախենում են, որ իրենց հովանավորները կզրկվեն խաղալիքներից։ Դուք շարունակեք վախենալ, իսկ մենք նախագիծը կյ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը նոր հորիզոններ է բացում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այսօր Ազգային ժողովում նախագծի և կից ներկայացված փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Նա բերեց օրինակ․ «2017 թվականին 11 ամիս շարունակ լրագրողական հետաքննություն է արվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գույքի ու ունեցվածքի հետ կապված, որի հայտարարագրված աշխատավարձը կազմել է ընդամենը 416 հազար դրամ։ Հետաքննության արդյունքները ներկայացվել են հանրությանը։ Արդյունքում պարզվել է, որ այդ պաշտոնյան Երևանի թաղամասերից մեկում ունի դղյակ՝ 3 մլն դրամ արժողությամբ, 72-ամյա թոշակառու մոր անունով ունի 3 դղյակ՝ 5,5 մլն ոլար արժեքով, հորաքրոջ որդու անունով եռահարկ առևտրի կենտրոն՝ 2 մլն դոլար արժեքով, բազմաբնակարան նորակառույց շենք՝ ընկերոջ կնոջ քրոջ անունով։ Ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 14,5 մլն դոլար։ 416 հազար դրամ աշխատավարձով 14,5 մլն դոլար ունեցվածք ունենալու համար պահանջվում է 1408 տարի։ այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ․ թ․ 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնում»։

Նա չբացառեց, որ տվյալ պաշտոնյայի տվյալները հավաքագրված լինել իրավապահ կառույցներից մեկում ու «համակարգից դուրս շպրտվածների ձեռքով հետքերը թաքցված լինեն»։

Պատգամավորը ընդգծեց, որ օրենքի ընդունումից հետո նշված պաշտոնյան պետք է պատասխան տա՝ որտեղից իրեն այդքան ունեցվածք։

«Հիմա աղմկում են ժամավճարով որոշ քաղաքական գործիչներ ու տառավճարով ֆեյք աշխատողներ, որոնք վախենում են, որ իրենց հովանավորները կզրկվեն խաղալիքներից։ Դուք շարունակեք վախենալ, իսկ մենք նախագիծը կյանքի ենք կոչելու», -հայտարարեց Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը կից փաթեթով քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Կառավարությունն առաջարկում է ներդրնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը:

անքի ենք կոչելու», -հայտարարեց Մկրտչյանը։ Հիշեցնենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը կից փաթեթով քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Կառավարությունն առաջարկում է ներդրնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը:

  • Կիսվել: