երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
3800-ը երբեք չի կարելի դարձնել 5000, 6000, 7000. Անդրանիկ Քոչարյան

3800-ը երբեք չի կարելի դարձնել 5000, 6000, 7000. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ է ուշանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը։ «Այսօր մինչև երեկոյան դուք այդ հարցի սպառիչ պատասխանը կստանաք»,- ասաց Քոչարյանը։

 

Նա անդրադարձավ նաև զոհերի թվի մասին հարցին։ «Թվի շուրջ երեկ հստակություն մտցրեց վարչապետը, և թիվն անընդհատ մեծացնելով՝ հարց առաջացավ՝ ինչո՞ւ եք մեծացնում այդ թիվը, եթե դա գոյություն չունի։ Նրանք հստակ անուն-ազգանուններով մարդիկ են։ Եվ 3800-ը երբեք չի կարելի դարձնել 5000, 6000, 7000։ Դրա մեջ բարոյական խնդիր կա»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: