ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«365 օր․ ապագան սկսվում է այսօր». Գևորգյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագիրը

«365 օր․ ապագան սկսվում է այսօր». Գևորգյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագիրը

Նախկին փոխվարչապետ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Արմեն Գևորգյանն այսօր խորհրդարանական ընտրություններին իրենց ուժի նախընտրական ծրագիրն ու թիմին ներկայացնելուն նվիրված միջացառման ժամանակ ասաց, որ իրենց նախընտրական դաշինքի ծրագիրն անվանել են ՛՛365 օր․ ապագան սկսվում է այսօր՛՛:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու՞ չէ՝ նաև առարկություններ։

Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր մասնագիտական խմբերին, ձեր առաջարկները չափազանց կարևոր են մեզ համար։ Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի համախմբման՛՛

Գևորգյանը հավելեց, որ պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվեն անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։

  • Կիսվել: